Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-13 23:49
Հասարակություն

Մանկապղծության դեպք Տավուշում. ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են. NewDay

Մանկապղծության դեպք Տավուշում. ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են. NewDay

«Մանկապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի գյուղերից մեկում, սակայն հանցագործներն այժմ ազատ շրջում են։  Սկզբում քրեական գործ է հարուցվել, հանրային քրեական հետապնդում է իրականացվել 1965 թ․ ծնված Ա․ Վանեսյանի և Ռ․ Եսայանի նկատմամբ, սակայն Տավուշի մարզի դատախազ Գ․ Հակոբյանի որոշմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է»։ Այս մասին NewDay.am-ին ահազանգել է տուժող աղջկա հարազատներից մեկը։

Ըստ հարազատի՝ այդ ժամանակ 14-ամյա աղջիկը ցուցմունք է տվել, մասնակցել է դեպքի վայրի զննությանը և մանրամասնել դեպքի հանգամանքները։

«Երեխան փորձեց ապացուցել տեղի ունեցածը, բայց տեր չուներ, ահաբեկված էր։ Մայրը մահացած էր, իսկ հայրը հետագայում հրաժարվեց երեխայի խնամակալությունից։ Սկզբում նա ցուցմունք էր տվել, պատմել էր դպրոցի տնօրենին, սակայն հիմա հրաժարվում է խոսել այդ թեմայով։ Երեխան այժմ գտնվում է խնամքի կենտրոնում։

Ինչքան գիտենք, նրան առանց փաստաբանի 4 ժամ հարցաքննել են։ Հարցաքննությանը մասնակցել է նաև Բերդի համայնքապետարանի սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցը, որը, մեր տեղեկություններով, գործով անցնող մեղադրյալներից մեկի բարեկամն է` Ա․ Եսայանը»,-նշել է աղջկա հարազատը։

Ըստ լրատվամիջոցին դիմած քաղաքացու՝ Վեդիի դեպքից հետո կարծում են, որ եթե հետամուտ լինեն, այս դեպքն էլ կարող է բացահայտվել։

«Ուզում եմ մտածել, որ այս գործը ևս հնարավոր է վերաբացել։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին։ Երեխան ճանաչվել է տուժող, սակայն 2024 թվականին գործը կարճվել է։ Եթե լավ փաստաբան լինի, ամեն ինչ կբացահայտվի»,-նշել է նա՝ հավելելով, որ իրականացված քննության նկատմամբ վստահություն չունեն։ Փորձել են նաև բողոքարկել դատախազի գործողությունները, սակայն իրենց ասել են, որ նման իրավասություն չունեն։