Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարվելն ու ջրայի տնտեսության պետական կոմիտեի ղեկավար նշանակվելը Վահե Հակոբյանի համար անակնկալ չի եղել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Վահե Հակոբյանը' հավելելով, որ եթե պետության ղեկավարությունն իրեն տեսնում է այդ պաշտոնում, ինքը պետք է համապատասխան գործառույթներ իրականացնի այնտեղ:
«Մենք քաղաքական թիմ ենք, եւ բնականաբար, խնդիրներն իրականացնում ենք: Ու քաղաքական ղեկավարությունը, իշխանությունը որոշում կայացրեց, որ ես պետք է իմ պարտականությունները շարունակեմ ջրային տնտեսության պետական կոմիտեում»,- ասաց նա:
Հարցին, թե, որպես քաղաքական թիմի անդամ, ի՞նչ է կարծում` ո՞վ կլինի Սյունիքի մարզպետ, արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը կվերադառնա, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ մոտ ապագայում կնշանակվի Սյունիքի մարզպետ, սակայն չցանկացավ որեւէ անուն հնչեցնել` նշելով, որե դա իր իրավասությունների տիրույթից դուրս է:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իշխանությունները Վահե Հակոբյանի' մարզպետի պաշտոնում աշխատանքից դժգոհ են եղել, որովհետեւ մարզը վերահսկողությունց դուրս է եկել, հանրապետականները սկսել են ավելի քիչ դիրքեր զբաղեցնել, ու ԲՀԿ-ն է գերիշխող դիրք ստացել, Սյունիքի նախկին մարզպետը նշեց. «Համենայն դեպս, մենք իրականացրել ենք կառավարության գործառույթները տարածաշրջանում: Բնականաբար, որոշ աշխատանքներ ստացվել են, որոշները չեն ստացվել' օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց, համենայն դեպս, նվիրումով եւ սիրով ես կատարել եմ իմ պարտականությունները»:
Վահե Հակոբյանը անպատասխան թողեց լրագրողների այն հարցը, թե ի՞նչն էր պատճառը, որ քաղաքական ղեկավարությունը որոշեց, որ ինքը պետք է պաշտոնավարումը շարունակի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: