կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-23 00:05
Սպորտ

Սերժ Դեբլեն տեղափոխվեց դանիական ակումբ

Սերժ Դեբլեն տեղափոխվեց դանիական ակումբ

Այսօր Սերժ Դեբլեն 3 տարվա պայմանագիր է ստորագարել դանիական «Վիբորգ» ակումբի հետ, որը հանդես է գալիս Դանիայի առաջին խմբում:  

 

24-ամյա հարձակվողի հետ «Շիրակ»-ի պայմանագիրը ավարտվելու էր 2014-ի դեկտեմբերին: Փոխադարձ համաձայնությամբ Դեբլեն նոր մրցաշրջանից հանդես կգա «Վիբորգ»-ում: Դեբլեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ., մայիսի 31-ը: Նշենք, որ Դեբլեն «Շիրակ»-ում հանդես էր գալիս էր 2013թ. օգոստոսից, իսկ 2013/14 մրցաշրջանում  դարձել էր թիմի ռմբարկուն՝ խփելով 15 գոլ: 

 

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Դեբլեն ասաց հետեևյալը. 

- Ես հրաշալի մրցաշրջան անցակցրեցի «Շիրակ»-ում: Ձեռք բերեցի նոր ընկերներ և աշխատեցի բարձր մակարդակի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունից, մարզչական շտաբից, իմ խաղընկերներից  և, իհարկե, երկրպագուներից: «Շիրակ»-ին ցանկանում եմ հաջողություն մեկնարկած առաջնությունում և նոր տիտղոսներ:

 

Աղբյուր՝ fcshirak.am