|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին, փոխատենապետ Ինգրիդ Վանդեռ Բրուղենին, քարտուղար Մոնա Վեսթին և գործադիր տնօրեն Տիար Արշավիր Գաբուճյանին: Հայտնում են Արագածոտնի թեմից։
Սրբազան Հայրն իր գնահատանքը բերեց կազմակերպության անդամներին՝ թեմի հետ սերտ համագործակցության և տարիներ շարունակ իրականացվող եկեղեցանպաստ ծրագրերի համար:
Հյուրերն էլ իրենց երախտագիտությունն հայտնեցին Սրբազան Հորը՝ ծրագրի իրականացմանը նեցուկ լինելու համար և նշեցին, որ առանց այս փոխհամագործակցության և աջակցության, ծրագիրը իրականություն չէր կարող դառնալ: