|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Ֆինանսական աշխարհում բավական ազդեցիկ դանիական «Saxo Bank» ընկերությունը որոշել է հեռանալ Թուրքիայից: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ բանկը շուտով կդադարեցնի Թուրքիայում գործող իր մասնաճյուղի գործունեությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Saxo Bank»-ի ներկայացուցիչ Մատեո Կասինան թեմայի առնչությամբ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Մենք որոշեցինք փակել Ստամբուլի մեր օֆիսը, որպեսզի ավելի լավ կենտրոնանաք տարածաշրջանի մեր հզոր գործընկերների հետ աշխատանքի վրա»:
2012թ.-ից Թուրքիայում «Saxo Bank»-ը ներկայացնող Saxo Capital Markets» ընկերության գլխավոր տնօրեն Սավաշ Դիվանօղլուն էլ տեղեկացրել է, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու և հաճախորդների հետ բոլոր գործարքները ավարտելու կամ այլ կազմակերպություններ տեղափոխելու համար չորսամսյա ժամկետ է սահմանվել: Այդ ընթացքում ընկերությունը կաշխատի մինիմումի հասցնել հաճախորդներին պատճառված անհարմարությունները: