| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Փաստ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ն. Զեյնալյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ առանձնատուն: Հայտարարագրել է նաեւ «MERCEDES– BENZ GL450 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում նշված է պարտատոմսերի մասին, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8150000 ՀՀ դրամ եւ 36800 ԱՄՆ դոլար:
Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 3 500 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 414 000 ՀՀ դրամ: Նշված թվից 67 000 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 347 000 ՀՀ դրամը շահաբաժին է:
Արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 3105 ԱՄՆ դոլար, որը եւս շահաբաժին է: Նարեկ Զեյնալյանը մանակբույժ է, բժիշկ–էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու: Նա Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում