Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Առաջին ատյանի դատավճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով, Սանասար Գաբրիելյանը` 3, իսկ Արմեն Պողոսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար: Պաշտպանական կողմը վերաքննիչից արդարացում էր պահանջում:
Վճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին: Մասնավորապես` լրագրողներին հետաքրքրում էր պատվիրատուի անունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել:
Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ:
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելուն և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: