|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հուլիսի 9-ին` ժամը 09.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարավար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ տեղի է ունեցել ճանապարհահատվածի հենապատի փլուզում (10x3մ):
Հրշեջ-փրկարարները անվտանգության ժապավենով իրականացրել են նշված ճանապարահատվածի սահմանազատում: