Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն, մտել է իր տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը ու, հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը, դիմել է փախուստի:
Պարզվել է` Տիգրան Գ.-ն ցանկապատի վրայից մտել է Լեհվազ գյուղի հիշյալ բնակչի տուն` նախկին կնոջ ննջասենյակ, խանգարել է նրա հանգիստը, քաշքշել և բռնի կերպով ձեռքից հափշտակել բջջային հեռախոսն ու դիմել փախուստի, որից հետո կնոջ հայրը զանգահարել է Տիգրան Գ.-ին և պահանջել վերադարձնել հեռախոսը:
Նույն օրը Տիգրան Գ.-ն վերադարձել է նշված տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, բռունցքով հարվածներ է հասցրել նրա դեմքին և պատճառել վնասվածքներ:
Տիգրան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հիշյալ բջջային հեռախոսը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: