|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, չի բացառում նաև, որ ՕԵԿ-ը կցանկանա դառնալ ընդդիմություն: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին` կընկալվի՞ արդյոք ժողովրդի կողմից ՕԵԿ-ը` որպես ընդդիմություն, պատգամավորը պատասխանեց. «Դժվար թե ընկալվի»: Վահան Բաբայանի խոսքով` Արթուր Բաղդասարյանն առաջին անգամը չէ, որ նման քայլերի է դիմում, և ժողովուրդն իր գնահատականը վաղուց արդեն տվել է նման գործիչներին:
Հարցին` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ին առաջարկվել է խաղալ ընդդիմություն, նա պատասխանեց. «Չի բացառվում, ապագա գործընթացներում իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար»:
Դիտարկմանը, որ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, թե երկրի նախագահն առաջարկել է ՕԵԿ-ին պահպանել նախարարական պորտֆելները, Բաբայանը պատասխանեց. «Դրանք գին թանկացնելու մեխանիզմներ են»: