Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ Տամելա Պողոսյանը արդեն չորրորդ շաբաթն է` գալիս է Կառավարության շենքի մոտ արտահայտելու իր բողոքը` Խաչփարի գյուղապետի դեմ : Տիկնոջ խոսքով` գյուղապետն այնպես է արել, որ իր տան մոտով ջրագիծ չանցնի, ինչի արդյունքում էլ Տամելա Պողոսյանի այգին չորացել է: Կնոջ խոսքով` ինքը այդ հարցով շատ է զբաղվել, անգամ գնացել է գյուղապետի եղբոր տուն, խնդրել, բայց անօգուտ:
«Ինչ անում եմ, օգուտ չի, գյուղապետն ասում ա` ես Սադամ-Հուսեինն եմ, իմ դեմ խաղ չկա»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Տամելա Պողոսյանը:
Նա նշեց, որ ինքը և ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ են, և գոյատևում էին այդ այգու միջոցով, որը փաստորեն գյուղապետի պատճառով, չորացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչփարի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը նշեց, որ Տամելա Պողոսյանն իրականում խնդիրներ չունի, որովհետև ոռոգման ջուր ունի:
«Տամելայի նպատակը ուրիշ բան ա, ինքը ցանկանում ա պետության հաշվին արտիզան փորել տա, ինչը արժե վեց միլիոն դրամ»,- ասաց գյուղապետը:
Նա նաև նշեց, որ չէր ուզենա, որ իր գյուղում ապրող տարեց կինը նման խնդրով հասներ կառավարությունը, քանի որ դա իրեն պատիվ չի բերում, և դա զրպարտանք է, սակայն իրականությունն այն է, որ այդ կինը ոռոգման ջուր ունի, բայց ցանկանում է իրեն զրպարտելով` պետության հաշվին նաև արտիզյան հոր ունենա: