Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը դատապարտել է Թբիլիսիում տեղի ունեցող զանգվածային բողոքի գործողությունները որոշ սադրիչ ուժերի կողմից ուղղորդելու փաստերը։ Նա այդ առիթով հայտարարել է.
«Ինչպես գրել եմ օրեր առաջ, որ դեմ եմ այս օրենքի որոշ դրույթներին և այս ցույցին իմ գտնվելու պատճառը եղել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելը, ինչը այս օրերին է տեղի ունենում, միանշանակ անթույլատրելի եմ համարում, քանի որ խոսքի, կարծիքի և ազատ հավաքների խթանումը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է։
https://www.facebook.com/share/p/QsKNjcad1yzkcm6W/?mibextid=oFDknk
Այն ուժերը երբ դուրս են գալիս ասպարեզ, որոնք օգտագործում են ցուցարարների արդար զայրույթը, երբ իրենց նպատակների համար են օգտագործում բոլորին, մոտակա տարիների պատմությունը ցույց է տվել, թե այդ ուժերը ինչին են հասցրել Վրաստանը, և թեկուզ ինչ վիճակում է ներկայում Հայաստանը։
Մի դարձեք զոհ ձեր անձնական ամբիցիաների պատճառով տարբեր ուժերի կողմից, որոնք իրենց շահի համար են ձեզ օգտագործում։
Հետաքրքիր է նույն այս մարդիկ ինչքանով են իրենց ազգին աջակցել սկսած 2020թ-ից Արցախի և Հայաստանի ներկա իրավիճակի համար, երբ այսօր ազերիների հետ միասին պաստառներ են բարձրացնում»։