|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ՀՀ քրեական գործերի վերաքննիչ դատարանում լսվել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով բողոքը: Սենսացիոն հայտարարություն է արել Երևանի ոստիկանության Խորհրդային բաժնի նախկին պետ, հանցավոր խմբի անդամ, նույն գործով ամբաստանյալ Արմեն Նիկողոսյանը:
Ըստ նրա ցուցմունքի` Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման կազմակերպիչը Արա Կարապետյանն է (Կոշիկի Արա), ով, ըստ Նիկողոսյանի, «անձնական հաշիվներ է ունեցել Արմեն Ավետիսյանի հետ և խոստացել է, որ նրան կստորացնի իր ընտանիքի ներկայությամբ»: Ամբաստանյալի խոսքերով` մի անգամ, երբ ինչ-որ առիթով ընկերներով հավաքված են եղել, Արմեն Ավետիսյանը Արա Կարապետյանի հետ նարդի խաղալիս լուրջ վեճ է բռնվել, դրանից հետո Կոշիկի Արան խոստացել է վրեժխնդիր լինել:
Հիշեցնենք, որ Երևանի ոստիկանության Խորհրդային բաժնի նախկին պետ Արմեն Նիկողոսյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա տեղեկացրել էր ցուցարարներին ոստիկանությունում ընդհանուր տագնապ հայտարարելու մասին: