|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի ապագա մարզպետի «լավագույն» եւ հավանական թեկնածուն է: Թերթը հավելում է. «Մեր տեղեկություններով՝ այս օրերին քաղաքապետն անգամ «ծանոթներ» է փնտրում ՀՀԿ «վերնախավի» հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար: Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ դրա համար ամեն քայլի դիմում է, սակայն մինչեւ այսօր նրա ջանքերն ապարդյուն են անցել:
Երեկ տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արամ Դանիելյանի հետ։ Վերջինս ասաց, թե ինքը իրականում նման ցանկություն չունի։ «Ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, մեր մարզպետն աշխատում է, լավ էլ աշխատում է։ Ես մարզպետի հավակնություն չունեմ»: