Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեւանի քաղաքապետարանի կազմտեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը փետրվարի 18-ին Հայ ազգային կոնգրեսի անցկացվելիք երթն արգելելու պատրվակներ փնտրելիս պայծառատեսության բացառիկ կարողություններ է դրսեւորել:
Երթն անցկացնելու մասին իրազեկումը քննարկելիս Բաղդասարյանն ասել է, թե մտադիր է արգելել երթը, քանի որ փետրվարի 18-ին Երեւանում ձյուն է գալու: Այդ մասին Բաղդասաևյանին իբր հայտնել են «Հայպետհիդրոմետից»:
Պարզվեց, որ ոչ ոք Բաղդասարյանին այդ օրը տեղալիք ձյան մասին ոչինչ չի ասել, քանի որ դա տեխնիկապես հնարավոր չէ կանխատեսել: Բայց չենք պնդում, որ Բաղդասարյանը սուտ է խոսել եւ փորձել է դրանով սովորականի պես հաճոյանալ իր շեֆերին: Գագիկ Բաղդասարյանն ասում են` պայծառատես է:
Աչքերը փակելով ու խորը շունչ քաշելով` նա կարող է ասել, թե ինչ եղանակ է սպասվում Ուլան-Բատորում, ասենք` 2039 թ. մարտի 12-ին: Իսկ «Հայպետհիդրոմետի» վրա սուտ հղում անելով` նա պարզապես ուզում է, որ իր ունակությունների մասին ոչ ոք չիմանա: