|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երբ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության իրականացման ժամանակ հայտնաբերվել են շինարարի կողմից թերացումներ, Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրեն Արա Հովսեփյանն իր կամքով աշխատանքից ազատման դիմում է գրել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հավելելով, որ ինքն էլ ընդունել է դիմումը:
«Յուրաքանչյուր նորմալ մարդու մոտեցում է, ես էլ նրա փոխարեն այդպես կանեի»,- Արա Հովսեփյանի պաշտոնանկության մասին լրացուցիչ նշեց նա:
Հիշեցնենք' 2013 թվականի ապրիլին մակագրվեց «Հյուսիս-հարավ ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Հովսեփյանի` աշխատանքից ազատման դիմումը, ինչի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չեղավ, թե ինչն էր պատճառը: Իհարկե, բոլորը գիտեն, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարել ու որոշակի թերացումներ հայտնաբերել ՊՈԱԿ-ում, եւ այդ ազատումը կապվեց այդ թերացումների հետ:
Նախարար Բեգլարյանն այսօր լրագրողներին հայտնեց նաեւ, որ այն ժամանակ թերացումներ են հայտնաբերված եղել ոչ միայն ՎՊ-ի կողմից, այլեւ` տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան մարմինների: