կարևոր
6820 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-23 18:31
Արցախ

Ինչո՞ւ եմ այդպես որոշել. Վարդանյանը՝ նախարարների ազատման մասին

Ինչո՞ւ եմ այդպես որոշել. Վարդանյանը՝ նախարարների ազատման մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է նախարարների ազատման իր որոշմանը։

«Արցախի Հանրապետության պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող նախարարներն այսօր ազատվել են աշխատանքից: Նրանցից չորսը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները: Ինչո՞ւ եմ այդպես որոշել:

Իմ Արցախ գալու պատճառը, ինչպես բազմիցս ասել եմ, ստեղծված ճգնաժամային իրավիճակն է:Իրավիճակն իսկապես ՉԱՓԱԶԱՆՑ ԼՈՒՐՋ է: Սա մեզնից պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ, ճկունություն: Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նախարարներին, որոնցից ոմանք պաշտոնն ստանձնել են հետպատերազմական բարդ շրջանում ու ամեն ինչ արել՝ այդ փուլը հաղթահարելու համար: Շնորհակալ եմ նրանց, գնահատում եմ նրանց անցած ճանապարհը: Վստահ եմ, որ նրանք պետք են լինելու Արցախին:

Ես խոսել եմ նաև բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների հետ և հանձնարարել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ ապահովելով կառավարության գործունեության անխափանությունը։ Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝ պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, թափանցիկություն, հետևողականություն ու կարգապահություն, ժողովրդին ծառայելու պատրաստականություն, պետական շահը նեղ անձնականից վեր դասելու գիտակցում և, իհարկե, ամենակարևորը՝ սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ»։