|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Աբգար Բուդաղյանին փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Աբգար Բուդաղյանին 2021 թվականի հուլիսի 30-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Բուդաղյանը այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսին:
Նշենք, որ շրջանառվում են խոսակցություններ, որ Ավինյանը կառավարությունում չի լինելու եւ գնալու է մասնավոր սեկտոր: