Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը ԱԺ է ներկայացրել արտահերթ նիստի անցկացման որոշում, ըստ այդմ` առաջարկվում է արտահերթ նիստի առաջին օրն անցկացնել մեկուկես ժամ տևողությամբ երեք նիստ, երկրորդ օրվանից սկսած` յուրաքանչյուր օր գումարել մեկուկես ժամ տևողությամբ չորս նիստ: Նիստերը սկսվելու են ժամը 11-ից:
Այսօր այդ մասին ԱԺ արտահերթ նիստից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև հավելեց, որ կառավարությունը ներկայացրել է օրինագծեր, որոնք ԱԺ-ն պետք է ընդունի մի քանի ընթերցմամբ, և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` կառավարությունը ներկայացրել է որոշման երկու նախագիծ:
Առաջին որոշմամբ` առաջարկվում է մի շարք օրենքների` երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ քննարկումից 24 ժամվա ընթացքում:Կան նաև հատուկ որոշմամբ նախագծեր:
«Առաջարկում եմ քվեարկել այս որոշումներն ընդունելու մասին հարցը»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ասելով, որ, իրավական ակտերի մասին օրենքի համաձայն, նախագիծ մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որի ժամկետը չի կարող պակաս լինել 15 օրից, մինչդեռ` առաջարկված օրակարգում բազմաթիվ օրինագծեր ոչ միայն 15 օրվա ռեժիմը չեն պահպանել, այլև չեն հրապարակվել: «Մենք ո՞նց կարող ենք քննարկել այդ նախագծերը այս դահլիճում»,- հարցրեց պատգամավորը:
Նա առաջարկեց Գալուստ Սահակյանին, որ օգտագործի իր լիազորությունները եւ կառավարությանն առաջարկի փոխել օրակարգը և հանել այն հարցերը, որոնք չեն համապատասխանում հիշյալ օրենքի պահանջին:
Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ պատգամավորները ի գիտություն պետք է ընդունեն, որ նիստն արտահերթ է: