Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Խորհրդարանն այսօր քվեարկում է երեկ քննարկված հարցերը: ԱԺ-ն ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Պաշտոնական վիճակագրության մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Միջազգային պայմանագրերի մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա նշեց, որ բերվել է մայր օրենք՝ հարակից 35 օրենքների նախագծերով, որը ԱԺ-ն քննարկել է մեկ ժամում, և հիմա քվեարկում են: «Հասկանում եմ` շատերը չեն ցանկանում աշխատել, բայց նրանք, ովքեր ուզում են քննարկել, նրանց համար ԱԺ խորհրդում պետք է նորմալ ժամանակ սահմանել, որպեսզի հնարավոր լինի քննարկել»,- ասաց նա:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև խորհրդի անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ԱԺ խորհրդում առաջարկել է սկզբունք դարձնել, որ որևէ մայր օրենք 3 ժամից պակաս չի կարող քննարկվել: «Խորհրդարանական մեր օրակարգը դարձրել ենք շուտասելուկ: Մեկ օրում քննարկեցիք, վերջացրիք, հիմա երկու օր է մնում, մտածենք` ոնց անենք, որ հետաքրքիր անցնի»,- ասաց նա: