|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտում ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։
Հանդիպման արդեն 14-րդ րոպեին տուգանայինից կատարված հիանալի հարվածով Մարկոս Պիզելին առաջ մղեց Հայաստանի հավաքականին, որից հետո Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 3 գնդակ ուղարկեց Բերեզովսկու դարպասը։ Ոսկե գնդակի եռակի դափնեկիրը գոլի հեղինակ դարձավ 29՛ 55՛ և 58-րդ րոպեներին։
72-րդ րոպեին Արաս Օզբիլիսի հեռվից կատարած հարվածից հետո Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Հրայր Մկոյանը հաշիվը դարձեց 2։3։ Հանդիպումն այս հաշվով էլ ավարտվեց։