|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին՝ 8-րդ տուրի շրջանակներում, հանդիպել է հոլանդացիների հետ:
Նախորդ՝ 7-րդ տուրում, Թուրքիայի հավաքականի դեմ տարած փայլուն հաղթանակից հետո մեր հավաքականը հոլանդացիների դեմ մրցամարտում ներկայացել է նույն կազմով՝ առանց Սերգեյ Մովսեսյանի:
Մրցող զույգերն են.
Անիշ Գիրի - Լևոն Արոնյան
Լուկ Վան Վելի - Լևոն Արոնյան
Սերգեյ Տիվյակով - Գաբրիել Սարգսյան
Էրվին Լ՛ամի - Տիգրան Լ. Պետրոսյան
Դուք կարող եք հետևել շախմատային պարտիաներին՝ այստեղ:
Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Ուկրաինան: Երկրորդ տեղում է Ռուսաստանը: Չինացիները՝ 10 միավորով երրորդն են: Հայաստանը, Հոլանդիան եւ ԱՄՆ-ը 8-ական միավորով բաժանում են 4-6-րդ տեղերը: