|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը՝ ժամը 03.10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
Պարզվում է, որ Խաչատուր Խաչատրյանը խոցվել է ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակված գնդակներից: Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: