կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 17:48
Քաղաքական

Պատգամավորի հարցից կառավարության պատասխանը «կախեց»

Պատգամավորի հարցից  կառավարության  պատասխանը «կախեց»

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված:

 

«Մենք չենք հասցնում ձեր որոշումների հետևից հասնել, բացահայտել գազը, հոսանքը, Սևանը, կասկադը... Իսկապես չի հերիքում: Մենք գազի հանձնաժողովում նայում էինք գազի թանկացման արդյունքում էլեկտրական հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, որովհետև մենք ունենք այդպիսի պաշտոնական թիվ, որ գազի թանկացումը 1,2 դրամով պետք է թանկացներ հոսանքի գինը: Սա էինք քննարկում, հանկարծ նոր գույժ եկավ, որ 4 դրամ էլ դրա վրայից ավելացավ: Դեռ հինը չենք հասցրել, իսկապես տեմպի խնդիր կա, էնքան արագ եք հասցնում, որ գալիս է հինը ծածկում:

 

Հիմա, նույն բանը գազի հետ կապված, ես ճշտելու կարիք ունեմ: Բացում եմ մաքսային տարեկան հաշվետվությունը և առաջին եռամսյակի հաշվետվության թվերի մեջ նայում եմ, որ Հայաստանը ստացել է Ռուսաստանից 545 մլն խմ գազ, որի մաքսային արժեքը կազմում է 186 մլն դոլար: Զանգում եմ պատկան մարմիններին, ասում են` բացառվում է այդպիսի բան, հաջորդ օրը լինքը ուղարկում եմ, ասում եմ` բացեք այս տեքստը: Հնչում է տարօրինակ բացատրություն` որ առաջին եռամսյակ գրվածը նշանակում է դեկտեմբեր-հունվար-փետրվար»,- նշեց պատգամավորը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց պատգամավորին, որ կառավարությունն այդ հարցին գրավոր կպատասխանի: