կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 17:07
Քաղաքական

Արագաչափերից ու կարմիր գծերից սուպերշահույթ ստացող ընկերությունը քամում է մարդկանց վերջին կոպեկը

Արագաչափերից ու կարմիր գծերից սուպերշահույթ ստացող ընկերությունը քամում է մարդկանց վերջին կոպեկը

ԱԺ այսօրվա նիստում, երբ քննարկվում էր 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ՀՀ գխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա նշեց, որ մի քննարկման ժամանակ Երևանի փոխոստիկանապետը, ներկայացնելով երթևեկության տուգանքներից առաջացած թիվը, նշել է, որ միայն արագաչափերի մասով 2013թ.-ին  հավելյալ 2,9 միլիարդ դրամի աճ է արձանագրվել, ինչը նշանակում է, որ արագաչափեր կիրառող ընկերությունը ստացել է 10 միլիարդ դրամի հավելյալ շահույթ:

 

«Նոր Դուք ասացիք, որ արտաքին պարտքի սպասարկման համար 2013թ. ծախսել եք 46 միլիարդ դրամ: Այդ ի՞նչ ծառայություն է մատուցում այդ մասնավոր ընկերությունը, որ նման հավելյալ շահույթ է ստանում»,- հարց ուղղեց Գագիկ Ջհանգիրյանը:

 

Գլխավոր գանձապետը հստակ պատասխան չուներ, և Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց. «2014-ին այդ փողերը շարունակում են գնալ այդ ընկերությանը, հաշվեք ինքներդ` ոչ թե գերշահույթ, այլ սուպերշահույթ է ստանում այդ ընկերությունը արագաչափերից ու կարմիր գծերից: Ու սոցիալական վատ վիճակում, աղքատության պայմաններում այդ մարդկանից քամում են վերջին կոպեկը` հարստացնելով մի քանի հոգու»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

 

Ատոմ Ջանջուղազյանը միայն նշեց, որ ինքը չի տիրապետում Գագիկ Ջհանգիրյանի բարձրաձայնած թվերի ու գումարների մասին տեղեկատվության: