կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 16:06
Հասարակություն

179 լուսանկարահանող արագաչափերից 102-ը շահագործվում է Երևան քաղաքում

179 լուսանկարահանող արագաչափերից 102-ը շահագործվում է Երևան քաղաքում

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Հիմնական զեկուցող` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ  ԱԻՆ-ին հատկացված է եղել 23,2 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99,2%: Հիմնական մասը հատկացվել է փրկարար ծառայությանը՝ 7,4 մլրդ:

Ոստիկանության բյուջեն կազմել է 64,8 մլրդ դրամ, կատարողականը` 99 տոկոս: Հիմնական մասը`30,4 մլրդ, օգտագործվել է հասարակական կարգը պահպանելու և ապահովելու համար: Ճանապարհային ոստիկանության արտաբյուջեն 13,4 մլրդ դրամ է կազմել, որն ամբողջությամբ օգտագործվել է:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը զեկուցեց, որ 2015 թվականի ընթացքում տեսանկարահանող սարքերով կահավորվել է Երեւան քաղաքի 13 խաչմերուկ եւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնի հարակից տարածքը, հանրապետական եւ համայնքային նշանակության ավոտոմոբիլային ճանապարհներին տեղադրվել է 42 լուսանկարահանող արագաչափ սարք, որոնցից 18-ը՝ Երեւան քաղաքում: Նրա խոսքով` ներկայումս շահագործվում է 179 լուսանկարահանող արագաչափ սարք, որոնցից 102-ը Երեւան քաղաքում, տեսանկարահանող սարքերով վերահսկվում է Երեւան քաղաքի 114 խաչմերուկների երթեւեկությունը եւ 4 փողոցի առանձին հատվածները:

Ինչ վերաբերում է 2015-16 թթ. ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը, փոխոստիկանապետը նշեց, որ, չնայած 2015 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների աճին, ինչպես նաեւ դրանց արդյունքում վիրավորների եւ զոհերի աճին, այնուամենայնիվ, նկատվում է դրական միտում: