Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ ելույթ էր ունենում ՍԴ անդամի թեկնածու առաջադրված Արայիկ Թունյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նրան:
«Դուք 2005-ից աշխատում եք նախագահական նստավայրում: Կա «Վիկիլիքս»-`ի 2008թ. փաստաթուղթը. Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Պրինկտոնը գրել էր, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը շտապ հանդիպում է խնդրել ասելով, որ նախագահական նստավայրը ճնշումներ է իրականացնում ՍԴ անդամների վրա, որպեսզի կայացվի իշխանահաճո որոշում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ խոսքը 2008թ. նախագահական ընտրությունների մասին է, որից հետո էլ տեղի ունեցավ Մարտի 1-ը: Ըստ նրա` Վալերի Պողոսյանին հրավիրել են նախագահական նստավայր, ՍԴ երեք անդամների վրա մարտի 4-ին եղել են նստավայրում, նրանց վրա ճնշումներ են իրականացվել, որ մերժվի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմում,ը և ընտրվի Սերժ Սարգսյանը: Այդ ժամանակ Արայիկ Թունյանը զբաղեցրել է նախագահի աշխատակազմում իրավաբանական վարչության պետի պաշտոնը:
«Պատահաբար Դուք չե՞ք զանգել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, նրան հրավիրել նախագահական նստավայր ու ճնշումներ գործադրել, կամ չգիտե՞ք` ով է զանգել, ինչի՞ համար է զանգել Վալերի Պողոսյանին»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես տեղեկատվություն չունեմ այդ առումով: Ընդհանրապես, ո'չ ՍԴ անդամի, ո'չ որևէ դատավորի ո'չ զանգել եմ, ո'չ էլ իրավունք ունեմ զանգելու: Ընդհանրապես, նման բան տեղի չի ունեցել»,- ասաց Արայիկ Թունյանը:
Նիկոլ Փաշինյանը կրկին հարցրեց. «Դուք տեղեկատվություն չունե՞ք, թե ո՞վ է զանգել: Որևէ կերպ ծառայողական հետաքննություն արվե՞լ է, չէ՞ որ դա նշանակում է, որ նախագահականի կողմից ՍԴ անդամները ճնշումների են ենթարկվում»:
«Եթե նման բան տեղի չի ունեցել, ինչո՞ւ պետք է քննարկել կամ հետևություն անել»,- ասաց Արայիկ Թունյանը: