կարևոր
712 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-20 11:58
Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք

Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի փողոցի ամբողջ երկայնքով ակտիվ շինարարություն է։ Փողոցի տարբեր հատվածներում այս պահին մի շարք շենքեր են կառուցում, կառուցապատողներից մեկն էլ ոչ այլ ոք է, քան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։ Նա Դրոյի 36 հասցեում հասարակական նշանակության 7-հարկանի շինություն է կառուցում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Տարածքը և դրա վրա առկա անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը ձեռք է բերել 2021 թվականի մայիսին։ Նախկինում այնտեղ եղել է ոսկերչական իրերի արտադրամաս, սակայն վերջին տարիներին շենքը չի շահագործվել։ Yandex Maps-ում պահպանված լուսանկարներից երևում է, որ 2016 թվականին այստեղ եղել է եռահարկ շինություն, իսկ ներկայում Քանաքեռ-Զեյթունի թաղապետը ևս 4 հարկ է ավելացնում:

Անշարժ գույքը Արտակ Հովակիմյանը գնել է Հակոպ Երմագյանից՝ մոտ 140 մլն դրամի վարկային միջոցներով, որն արտացոլված է նաև Արտակ Հովակիմյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում։

Տարածքում հասարակական նշանակության շինության վերակառուցման և ընդլայնման նախագծման թույլտվությունը Արտակ Հովակիմյանը ստացել է 2021թ․ օգոստոսի 18-ին, իսկ 2022-ի ապրիլի 8-ին ստացել է շինարարական թույլտվություն։ 

Արտակ Հովակիմյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2022թ․ հուլիսի 21-ին՝ այն ժամանկվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ։ Նշանակումից հետո Հովակիմյանն անդամակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երևանի ավագանու 2023թ․ ընտրություններից հետո, նույն տարվա նոյեմբերի 1-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հովակիմյանը վերանշանակվել է թաղապետի պաշտոնում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։