Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ գազի 300 միլիոն դոլար պարտքը բերել են ԱԺ եւ ուզում են «սպիսատ անել»: Ըստ նրա` քաղաքական մեծամասնության որոշ պատգամավորներ փորձեցին չպատասխանել կոնկրետ հարցերի ու, դեմագոգիայի դիմելով, փորձեցին հարցը տանել ուրիշ դաշտ:
Պատգամավորը հարց ուղղեց՝ որտեղի՞ց է գոյացել 300 միլիոն դոլար պարտքը, եւ ինչո՞ւ են ստել՝ ասելով, որ գազը չի թանկացել: «Ստել են, բայց ի՞նչ պետք է անեին ստախոս իշխանավորները, հրաժարական պետք է տային, բայց մեր երկրում գործում են խաղի այլ կանոններ: Կառավարությունը եթե արժանապատվություն ունենար, վաղուց պետք է հրաժարական տար: Մեզ մի' սովորեցրեք` մեր գործունեությունը ինչպես կազմակերպենք, եթե մեր պահանջները օրինական են, ի՞նչն է խանգարում, որ գաք մասնակցեք ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ կառավարությունը ստել է, որովհետև առջևում երկու համապետական նշանակության ընտրություններ էին:
Պատգամավորը հնչեցրեց այլ հարցեր եւս՝ ինչո՞ւ կնքվեց մի պայմանագիր, որը երեսուն տարով Հայաստանը դարձնելու է պատանդ, ինչո՞ւ է գազի գինը այդքան բարձր, որ քաղաքացին չի կարողանում վճարել ծախսածի դիմաց: «Այս բոլոր հարցերի պատասխանները իրավունք ունեն ստանալու ՀՀ քաղաքացիները, այն քաղաքացիները, որոնք մոլորված կանգնել էին ու չէին կարողանում վճարել գազի գինը»,- ասաց պատգամավորը: