Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր 2013թ. բյուջեի կատարողականն էր ներկայացնում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հիմնական զեկուցողին` փոխնախարար Արա Սիմոնյանին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքաել Մելքումյանը: Նա նշեց, որ Հայաստանն այսօր բավարար միջոցառումներ չի իրականացնում էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Պատգամավորը հավելեց, որ, ԱՎԾ տվյալներով, առաջին եռամսյակում 39 տոկոսով կրճատվել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, և գաղտնիք չէ, որ ՀԷՑ-ը կանգնած է սնանկացման եզրին:
«Հայաստանը կախված է ռուսական գազից, և մեր շնչառությունը, բառի բուն իմաստով, կախված է այդ խողովակի տրամաչափից: Ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի ապահովի էներգետիկ անվտանգությունը: Եվ ճի՞շտ է, որ էլեկտաէներգիային սակագինը դառնալու է 45 դրամ կիլովատտի դիմաց»,- հարցրեց նաեւ Խաչատուր Քոքոբելյանը:
Փոխնախարար Արա Սիմոնյանը խոստովանեց, որ էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը սառեցված չէ` պարբերաբար վերանայվում է, խոստովանեց նաև, որ ժամանակ առ ժամանակ սակագները վերանայվում են, որովհետև էներգետիկ համակարգում կան ֆինանսական որոշակի խնդիրներ:
«Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է բերեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»,- ասաց փոխնախարարը: