կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 17:57
Իրավական

Պն մամուլի քարտուղարի պարզաբանումը Ներսես Կարապետյանի մահվան փաստով հարուցված քր. գործի մասին

Պն մամուլի քարտուղարի պարզաբանումը Ներսես Կարապետյանի մահվան փաստով հարուցված քր. գործի մասին

Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տվել  շարքային Ներսես Կարապետյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ.

 

«10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:

 

Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Նույն օրը զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ: 10.05.2014 որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

 

Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: 14.05.2014 թվականին Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը, քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել է: Վերջինիս բացատրվել են օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

 

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք: Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը»: