Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանի մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը, լսելով աշխատանքից ազատվելու տեղեկատվության մասին, նախ զարմացավ, հետո հարցրեց, թե որտեղի՞ց է նման տեղեկատվությունը:
Մեր ճշտող հարցին` վերջին երկու օրվա ընթացքում եղե՞լ են աշխատանքից ազատվողներ և ի՞նչ հիմքով են ազատվել, Նինել Վարդանյանը պատասխանեց, որ մետրոպոլիտենն ունի 1200 աշխատակից: «Շատ հաճախակի և' ընդունվում, և' ազատվում են աշխատողներ: Որպես կանոն` իմ պարտականությունների մեջ չի մտնում իմանալ, թե ով է ազատվել, ով է ընդունվել և ինչ հիմքով: Հեռացման գործընթաց, բողոքի ակցիայի հետ կապված, մեզ մոտ չկա»,- ասաց նա` հավելելով, որ եթե նշվի, թե ովքեր են աշխատանքից ազատվող այդ մարդիկ, ինքն էլ կասի, թե ինչ հիմքով են ազատվել աշխատանքից, որովհետև հնարավոր է, որ մարդիկ իրենց դիմումի հիման վրա են ազատվել:
Նինել Վարդանյանը բացառեց բողոքի ակցիայի հիման վրա ճնշումներն ու աշխատանքից ազատելը: Միաժամանակ, նա հարցրեց. «Դուք որտեղ որ աշխատում եք, Ձեզ մոտ ո՞նց են վերաբերվում աշխատավարձից պահումներ անելու խնդրին»: Պատասխանեցինք, որ մեր հիմնարկում չկա այդ խնդիրը, որից հետո հնչեց հետևյալ հարցը. «Ուրեմն` Ձեր հիմնարկում չե՞ն հետևում պետության օրենքներին»:
Նինել Վարդանյանին հիշեցրեցինք ՍԴ կրկնակի պարզաբանումները: Ի պատասխան, նա նշեց, որ բոլոր ըմբոստացող երիտասարդները կարող են հանգիստ լինել` ՍԴ վերջնական որոշումից հետո, երբ օրենքը հակասահմանադրական ճանաչվի, բոլոր աշխատողները հետ կստանան իրենց բոլոր լումաները:
«Մենք պետական հիմնարկ ենք ու գտնվում ենք մի երկրում, որտեղ պետք է առաջնորդվենք պետության օրենքներով, որովհետև ունենք պարտավորություններ: Մեր ֆինանսական փաստաթղթերում բաց է մնում այդ տողը, առանց այդ տողի մենք չենք կարող առաջ գնալ»,- ասաց Նինել Վարդանյանը: