|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեսթ հանձնեն։
Հարց 1 Ի՞նչպես եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեսթը հանձնեն, թե ով գնաց - գնաց, ով դեռ ոչ՝ միայն իրենք պիտի հա՞նձնեն։
Հարց 2 Ի՞նչու առողջապահության նախարարությունը չի հստակեցրել որտեղ եւ ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ու՞ր է պաշտոնական հաղորդագրությունը
Հարց 3 Ի՞նչ կարգով են այդ թեսթը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ եւ որտեղ
Հարց 4 Ու՞մ կողմից է տրամադրվելու թեսթի հանձնման մասին փաստաթուղթ»։