Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ ազգային կոնգրեսը երեկ 2008 թ. մարտի 1-ից ի վեր առաջին անգամ հանրահավաք անցկացրեց ընդդիմության հանրահավաքների համար տարբեր պատճառաբանություններով արդեն երեք տարի արգելափակված Ազատության հրապարակում: Դա տեղի ունեցավ ընդդիմության եւ նրա բազմահազարանոց վստահորդների` ՀՀ քաղաքացիների ճնշման տակ:
Ու թեեւ ոստիկանության ուժերը երեկ էլ մի քանի շարքերով շրջափակել էին Ազատության հրապարակի բոլոր մուտքերը, այդուհանդերձ, ոստիկանությւոնը ստիպված եղավ տեղի տալ, ու մի կողմից` Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի, մյուս կողմից` ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների` ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի եւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի միջեւ բանակցությւոններից հետո ոստիկանները որոշեցին սեփական կամքով թույլ տար, որ հանրահավաքի մասնակիցները մտնեն Ազատության հրապարակ:
Այդ առաջին հաղթանակից ոգեւորված` ընդդիմության ու նրան վստահող մեր քաղաքացիների առաջին գործը հրապարակում եղավ երգելն ու պարելը, ինչպես դա անում էին 2008-ի հետընտրական հանրահավաքների ժամանակ: Հարթակում դարձյալ պարում էին ընդդիմության առաջնորդները: