Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նախօրեին վերջապես ավարտվել է ԱԺ սենյակների բաշխումը: Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն իր առաջին «մկրտությունն» է ստացել՝ բախվելով պատգամավորների «պրիմիտիվ կռիվներին»՝ սենյակների, կահույքի, մեքենաների համարների համար, ինչը ևս խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե աշխատելու, այլ վայելելու են եկել: Աշխատակազմի ղեկավարի իր սենյակը Սաղաթելյանը զիջել է Միքայել Մելքումյանին՝ ինքը տեղավորվելով նոր մասնաշենքում: Առավել ընդարձակ սենյակներ են զբաղեցրել Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը:
Հաջորդ քայլն ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է անել կրճատումների ուղղությամբ, տարիների ընթացքում խիստ ուռճացված աշխատակազմը, որտեղ տեղավորվել են տարբեր իշխանավորների ազգականները, հատուկ հաստիքներ ու բաժիններ են ստեղծվել նրանց տեղավորելու համար, հիմնովին կրճատման կարիք ունի: Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարը բաշխել է նաև ավտոմեքենաները և մեքենաների համարների հարցում նոր լուծում է առաջարկել. դիմել պետավտոտեսչությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, և գնացողներն էլ չեն հանձնել հին համարները: Տղամարդկանց մի խավի համար լավ համարով մեքենա վարելը «պրեստիժի» հարց է: Որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Ընդ որում, դրանք կլինեն «ԱԺ» կամ «ՀՀ» տառերով: Նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: