|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ նախագահի ընտրություններում քառյակը հնարավոր է հանդես գա միասնական դիրքորոշմամբ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
«Մենք քառյակի նախորդ նիստում որոշեցինք, որ, ԱԺ նախագահի հետ կապված, պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ, և երկուշաբթի կփորձենք ստանալ այդ դիրքորոշումը»,-ասաց Աղվան Վարդանյանը: