|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ահազանգ ստացանք, որ Երևանի Լենինգրադյան փողոցը Ադմիրալ Իսակովի փողոցին միացնող նորակառույց ճանապարհի սկզբնամասում հեղափոխական բարիկադներ են կառուցվել: Ըստ մեզ ահազանգածների, բարիկադները կառուցվել են ուկրաինական Մայդանի նմանությամբ, կազմված են բետոնե կոնստրուկցիաներից և պաշտպանված են անվադողերով: Բարիկադների ետևում, սակայն, մարդիկ չեն եղել, չեն եղել դրոշներ և տարբերանշաններ, քաղաքական կարգախոսներ, ինչպես նաև անվադողերը այրված չեն եղել: Մոտակայքում չի գտնվել որևէ մեկը, որ բացատրություններ տա տեղի ունեցածի մասին: Մեր թղթակցի դեպքի վայրում գտնվելու ընթացքում մոտակայքով անցել են ոստիկանական երկու մեքենաներ, որոնք, սակայն, բացարձակապես անտարբեր են գտնվել բարիկադների նկատմամբ: Երեկ մեր թղթակիցը այս հարցով դիմել է բազմաթիվ քաղաքագետների, բայց նրանք կտրականապես հրաժարվել են մեկնաբանել բարիկադներ հայտնվելու փաստը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։