կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-09 14:06
Մշակույթ

Հերոսներին պետք է հերոսի պես պահենք. Վիգեն Ստեփանյան

Հերոսներին պետք է հերոսի պես պահենք. Վիգեն Ստեփանյան

Շուշիի գրավումը մեծ տոն է մեզ համար, բայց թե որքանո՞վ են այսօր տոն ստեղծողները ըստ արժանվույն գնահատված, դժվարանում եմ ասել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

 

Նա իրեն վատ է զգում, որ այն մարդիկ, ովքեր արյան գնով պաշտպանել են հայրենիքը, գրավել Շուշին, այսօր բողոքելու պատճառներ ունեն:

 

«Նման պատճառներ նրանք չպետք է ունենային: Ազատամարտիկները պետք է ապահովված լինեին ամեն ինչով, իրենց արածի դիմաց գնահատվեին ըստ արժանվույն: ՌԴ-ն մինչ այսօր, երբ մայիսի 9-ն է նշում, տարբեր պարգևատրումներ է շնորհում վետերաններին: Հարցը պարգևը չէ, նրանք անընդհատ ուշադրության կենտրոնում են պահում մարդկանց, որոնց շնորհիվ ունեն այն, ինչ ունեն»,- ասում է Ստեփանյանը` հավելելով, թե երանի ազատամարտիկները ոչ մի պատճառ չունենային բողոքելու, և նրանց հարցերը լուծվեին ամենաբարձր մակարդակով:

 

Նա նշում է` ազատամարտիկը հերոս է, իսկ հերոսներին հերոսի պես էլ պետք է պահենք. «Ինձ ցավ է պատճառում, երբ տեսնում եմ նրանց սոցիալական վիճակը: Այսպես չպե՛տք է լինի»,- համոզված է Վիգեն Ստեփանյանը: