Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության ծրագրի մասին կարելի կլինի խոսել այն ժամանակ, երբ այդ ծրագիրը պատրաստ կլինի. Yerkir.am-ին այսօր այս ստանդարտ պատասխանը տվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, երբ փորձում էինք պարզել, թե ինչ ուղղվածություն եւ ինչպիսի շեշտադրումներ կունենա նոր կառավարության ծրագիրը, կամ շա՞տ, թե՞ քիչ կտարբերվի նախորդ կառավարության ծրագրերից:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ նորակազմ կառավարությունը դեռ աշխատում է ծրագրի վրա: «Այսօր դեռ մայիսի 6-ն է, կառավարությունն ընդամենը 3 օր է, ինչ կազմավորվել է, ու ընդամենը 3 օր է, ինչ աշխատում ենք այդ ծրագրի վրա»,- նշեց նա:
Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն առիթ ունեցել է անդրադառնալու նոր կառավարության ծրագրին` մայիսի 4-ին, երբ այցելել էր Արարատի մարզի Վերին Արտաշատ եւ Նորաշեն համայնքներ, նշել էր, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: Վարչապետի խոսքով' կառավարության գործելաոճը «խոստում եւ իրականացում» սկզբունքի ներքո է լինելու:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարության նոր ծրագիրը մայիսի 17-ին արդեն պատրաստ կլինի: