կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 17:30
Հասարակություն

Երեխաները հեծանվով գնացել են գետի ափ, մտել ջրափոսը. ողբերգական դեպքի մանրամասները

Երեխաները հեծանվով գնացել են գետի ափ, մտել ջրափոսը. ողբերգական դեպքի մանրամասները

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Վեդիի գետում խեղդվել են երկու անչափահաս եղբայրներ` 9-ամյա Արտավազդ Գեղամի Դավթյանը և 7-ամյա Արտյոմ Գեղամի Դավթյանը: Նշենք, որ երեխաները հարևան Գոռավան գյուղից էին:

Yerkir.am-ի հետ զրույցում Գոռավանի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Շահեն Հայրապետյանը նշեց, որ այդ երեխաները միակողմանի ծնողազուրկ էին. մայրը վաղուց մահացել էր, իսկ հայրը օրավարձով աշխատող է:

«Երեխաների հայրը վարձու աշխատող է: Փողով այգիներ է մշակում ու ինչ պատահի, էլի: Համ էլ նշեմ, որ հայրը մի քիչ հիվանդոտ է, մտավոր խնդիրներ ունի»,- ասաց նա:

Հայրապետյանը նշեց նաև, որ իրենք քիչ առաջ են դեպքի վայրից վերադարձել: «Բոլորն էլ դեպքի վայրում էին` գյուղապետը, ոստիկաններ, գլխավոր բժիշկը, մարզպետը: Հսկայական ժողովուրդ էր հավաքվել»,- ասաց նա` հավելելով. «Երեխաները հեծանվով գնացել են գետի ափ, մտել են ջրափոսը, որը մեկ մետրից ավելի խորություն ունի ու խեղդվել են: Այնտեղ էլի երեխաներ են եղել, աղաղակել են, մոտիկ խանութ կա, էդ խանութից մարդիկ եկել են ու տեսել, որ երեխաները խեղդվել են»: