|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի` Դանիա-Հայաստան հանդիպման ժամանակ, դեռևս չի վերսկսել մարզումները Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: Երեկ գերմանական թիմը երկու մարզում է անցկացրել, սակայն ակումբի բժիշկները Մխիթարյանին թույլ չեն տվել մասնակցել մարզումներին: Այժմ Մխիթարյանը գտնվում է «Բորուսիա»-ի բժիշկների վերահսկողության ներքո: Այսօր հայ ֆուտբոլիստն անցել է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս, սակայն միայն վաղը` վերջնական բուժզննումից հետո, պարզ կդառնա, թե երբ ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները:
ՀՖՖ պաշտոնական կայք