Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:
Տվյալ առաջարկը բխում է մեր կողմից վերջին շրջանում ստացված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից, ովքեր տեղեկացնում են, որ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Այդ սահմանափակումների թվում է նաև պարտադիր ՔԿԱԳ գրանցումը, ինչը, հայտնի փաստ է, որ չունեն բազմաթիվ ամուսնական զույգեր։
Հաշվի առնելով պատերազմի և համավարակի հետևանքով խորացած դեմագրաֆիական խնդիրները՝ առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններվ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ նախատեսելով, որ նման իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմնում չգրանցված, սակայն փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող զույգերը»: