կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 15:01
Քաղաքական

Եթե ցանկացողներ կան, ասեք, ես կքննարկեմ. Նաղդալյանը պատրաստ է «օդային պաչիկների»

Եթե ցանկացողներ կան, ասեք, ես կքննարկեմ. Նաղդալյանը պատրաստ է «օդային պաչիկների»

Երեկ, երբ ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ անցել է ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը փոխելու` ՀՀԿ-ի առաջարկը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այնքան է ոգեւորվել, որ նստած տեղից «օդային պաչիկներ» է ուղարկել իր գործընկերներին։ Նաղդալյանի այս քայլը երեկ բուռն քննարկվել է:

 

Այսօր ԱԺ-ում, երբ Yerkir.am-ը Նաղդալյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ էր նա երեկ «օդային պաչիկներ» ուղարկում, նա անկեղծ պատասխանեց. «Երեկ պաչիկներն ուղարկել եմ Բադեյան Մանվելին»:

 

Դրանից հետո ցանկանում էր հեռանալ, ու մեկ էլ ինչ-որ բան մտքով անցավ, հետ դարձավ ու կատակեց. «Պաչիկների գործն էդքան շահագրգի՞ռ է, հա՞, եթե ցանկացողներ կան, ասեք, ես կքննարկեմ»…