Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԵՄ-ը պատրաստվում է մեծացնել Ադրբեջանից գնվող գազի ծավալները «Հարավային միջանցք»-ի միջոցով։ Այդ մասին Ведомости-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: 2014-2020-ի ընթացքում կկառուցվեն խողովակաշարեր, այդ թվում` Իսպանիայի և Ֆրանսիայի միջև։ Այս նպատակով ձևավորվել է հատուկ հիմնադրամ՝ 5,8 մլրդ եվրոյի չափով։
Դա թույլ կտա ԵՄ-ին ավելացնել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները և արտահանում սկսել նաև Թուրքմենստանից ու Իրանից (եթե միջազգային պատժամիջոցները հանվեն)։
Ведомости-ի զրուցակից՝ ИМЭМО-ի գիտական աշխատակից Միխայիլ Սուբոտինը նշում է, որ ադրբեջանական գազը Եվրոպայում ռուսական գազի լուրջ այլընտրանք դժվար դառնա` գազի պաշարները այդքան մեծ չեն, գինն էլ բարձր է: Ուստի շատ բան կախված է Ռուսաստանից, որը կա'մ կդրդի եվրոպացիներին օգտվել այլընտրանքային տարբերակից, կա'մ էլ կկանգնեցնի այդ գործընթացը։