կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 16:35
Աշխարհ

Մեզ ստիպեցին շրջվել ԵՄ-ից և ընտրել Ռուսաստանը. Ուկրաինայի վարչապետ

Մեզ ստիպեցին շրջվել ԵՄ-ից և ընտրել Ռուսաստանը. Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, քանի որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման ոչ մի աղբյուր չկա: Այդ մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը. հայտնում է ИА REGNUM-ը՝ վկայակոչելով Կիևում գտնվող իր թղթակցին:

 

Նա նշել է, որ Ուկրաինային  ոչ ոք չխոստացավ փոխհատուցել այդ վնասները: «Իսկ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ գործարանները փակվեն, մարդիկ զրկվեն աշխատավարձից և թոշակից»,- նշել է նա:

 

«Կարելի է ասել, որ Ռուսաստանի ընտրությունը տնտեսական սեկտորի հրամանն է: Գործարարները և արդյունահանողները հենց այդ խնդրի լուծման հետ են կապում բացասական միտումների հաղթահարման հնարավորությունը»,- ասել է վարչապետը: