Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չորեքշաբթի Կալինինգրադի մարզում՝ Եվրոպայում թիրախներին հնարավորինս մոտ, տեղի են ունեցել «Իսկանդեր» համալիրների զորավարժություններ։ Դրանք կարող են միջուկային մարտագլխիկով հրթիռներ արձակել. գրում է Moscow Times-ը։
«Իսկանդեր»-ները, որոնք կարող են արձակել ինչպես թեւավոր, այնպես էլ բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկով, «կատարել են էլեկտրոնային միայնակ և խմբակային արձակումներ». ասվում է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Թիրախները եղել են արձակման կայաններ, օդանավակայաններ, տեխնիկայի կուտակումներ և «պայմանական թշնամու» հրամանատարական կետեր։
Զինվորականները «գաղտնի առաջխաղացում են իրականացրել» դեպի դիրքային տարածք, այնուհետև մշակել են «Իսկանդեր»-ների դուրսբերումը պատասխան հարվածի տակից, որը, ըստ զորավարժությունների մտահղացման, կարող է նաև միջուկային լինել։ Արձակումներից հետո Բալթյան նավատորմի անձնակազմերը «գործողություններ են մշակել տարածքի ռադիացիոն և քիմիական աղտոտվածության պայմաններում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցնենք, ապրիլի 27-ին ասել էր, որ Ռուսաստանը կպատասխանի «այնպիսի միջոցներով, որոնցով ոչ ոք չի կարող պարծենալ», եթե «ինչ-որ մեկը մտադիր է միջամտել» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։