կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-27 23:00
Աշխարհ

Աշխարհի ամենաթշվառ երկրները

Աշխարհի ամենաթշվառ երկրները

Ամերիկյան Cato Institute վերլուծական ընկերության ուսումնասիրություններ է կատարել` պարզելու համար աշխարհի ամենաթշվառ երկրները:

 

Երկրներն ընտրելիս հաշվի են առնվել գնանկումը, վարկավորման տոկոսադրույքները, գործազրկության մակարդակն ու դրա աճի տեմպերը: Ըստ ուսումնասիրությունների` նավթով հարուստ Վենեսուելան գլխավորում է աշխարհի «ամենաթշվառ» երկրների ցուցակը: Վենեսուելայի թշվառության ցուցանիշն ամենաբարձրն է՝ 79.4:

 

Վենեսուելային հաջորդում են Իրանը, Սերբիան, Արգենտինան, Ճամայկան, Եգիպտոսը, Իսպանիան, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, Բրազիլիան, Հունաստանը, Մակեդոնիան, Պաղեստինը, Թուրքիան, Խորվաթիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Վրաստանը, Նիկարագուան, Հոնդուրասը, Կոստա Ռիկան, Հնդկաստանը, Հորդանանը, Ուկրաինան, Պերուն, Ուրուգվայը, Պորտուգալիան, Բարբադոսը, Պակիստանը:

 

Փաստորեն, Հայաստանն ամենևին էլ աշխարհի ամենաթշվառ երկրներից մեկը չէ: