Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Financial Times-ում տպագրված հոդվածում ԵՄ-ին կոչ է արել ստեղծել սեփական էներգետիկ միությունը՝ ի հակակշիռ Ռուսաստանի:
Հոդվածում Տուսկը գրել է. «Միավորված Եվրոպան կարող է վերջ դնել Ռուսաստանի էներգետիկ տիրապետությանը: Անկախ Ուկրաինայի ճգնաժամի ելքից` մի դաս արդեն ակնհայտ է` ռուսական էներգիայից չափից դուրս կախվածությունը Եվրոպային թույլ է դարձնում: Այժմ ԵՄ-ն ստեղծում է բանկային միություն եւ արդեն ստեղծել է Ատոմային էներգիայի եվրոպական միություն: Համարժեք մոտեցում պետք է ցուցաբերել նաեւ ռուսական գազի նկատմամբ և ստեղծել ԵՄ-ի էներգետիկ միությունը, որը բխում է 28 անդամ երկրների շահերից»:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Լեհաստանն օրեր առաջ դիմել էր ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս մեծացնի իր ռազմական ներկայությունը Լեհաստանում` հիմնականում կապված արևելքից հնարավոր վտանգների հետ: