կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 15:07
Իրավական

11 տարի` 16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար. դատախազի միջնորդությունը

11 տարի` 16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու համար. դատախազի միջնորդությունը

16-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  դատախազը ներկայացրեց մեղադրական ճառը:

 

Պետական մեղադրողը պնդեց մեղադրանքը և միջնորդեց դատարանին` մեղադրյալի հանդեպ պատիժ սահմանել 11 տարվա ազատազրկում: Մեղադրյալի փաստաբան Մարինե Թովմասյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառը պատրաստելու համար: Դատարանը` Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը  նշանակեց ապրիլի 22-ին:

 

Նշենք, որ այս գործով անցնում էր երկու մեղադրյալ: Քանի որ մեղադրյալ Ռ.Մ.-ն հետախուզման մեջ էր,  դատավարության ժամանակ մեղադրյալի աթոռին նստած էր միայն Ռ.Մ.-ի հանցակից Ք.Ն.-ը, ով էլ դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Հետագայում պատիժն անփոփոխ թողնվեց Վերաքննիչ դատարանի կողմից, գործը Վճռաբեկ դատարանում վարույթ չընդունվեց:

 

Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011 թվականի հուլիսին անչափահաս Արևիկին սեռական շահագործման նպատակով հավաքագրել և Ռուսաստան է տեղափոխել, իսկ այնտեղ աղջկա շահագործման դիտավորությամբ «ամուսնացել» է նրա հետ, շահել նրա ծնողների վստահությունը, ապա իր հանցակցի` իր հետ սիրային կապի մեջ գտնվող Ք.Ն.-ի հետ 2011թ. հուլիսի 10-ին ավտոբուսով գնացել են ՌԴ Մինվոդի քաղաքԱյստեղ աղջկա փախուստը կանխելու համար վերցրել են նրա անձնագիրը, ապա բռնությամբ` ծեծելով և սպառնալիքներով, փորձել են ներգրավել պոռնկության մեջ` պահանջել են զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Սակայն տեսնելով, որ Արևիկը համառորեն հրաժարվում է, ստիպել են նրան այլ գործ անել, փող աշխատել, որ կարողանան ապրել: Հուլիսի 12-28-ը աղջիկը պարտադրված հողագործությամբ է զբաղվել, սոխ է մշակել, որ կարողանան հողամասին մոտ տանն ապրել:

 

Շուրջ երկու տարի տևող գործի դատավարությունն անցնում է բավական լարված մթնոլորտում: Տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ` Արևիկը դատարանում հարցաքննվելուց հետո դատական նիստերին չէր մասնակցում, քանի որ պատահածը նորից վերապրում էր և սթրեսային վիճակում հայտնվում: Սակայն դատական նիստերին չմասնակցելը, կարծես, խնդրին լուծում չէր: Ինչպես նրա ներկայացուցիչը, այնպես էլ ծնողները պատմում էին, որ մեղադրյալի հարազատների կողմից հնչում էին սպառնալիքներ, վարկաբեկող ռեպլիկներ աղջկա հասցեին: Այս պատճառով էլ Արևիկը մոր հետ մեկնել է արտերկիր: