Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալու փաստն ամենեւին չի պարտադրում ՀՀՇ կուսակցության լուծարում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը եւ հորդորեց կարդալ կուսակցությունների մասին օրենքը, որից երեւում է, որ կան այլ հնարավորություններ, որոնք լուծարում չեն պահանջում:
Նա նշեց, որ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ցանկությունը նորություն չէ իր համար, կարծում է` որ նախագահական ընտրություններից հետո նոր ասելիքով պետք է հանդես գան: Արամ Մանուկյանի կարծիքով` կուսակցությունը, ըստ օրենքի, կարող է վերակազմակերպվել, վերաձեւավորվել, վերամիավորվել այլ կուսակցությունների: ՀՀՇ կուսակցության նախագահը հայտարարեց, որ դեռ պետք է ՀՀՇ վարչության նիստ անեն, որոշումներ կայացնեն, եւ թե որ տարբերակը կընտրենք դեռեւս քննարկված չէ:
Հարցին, թե ո՞վ է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը, Մանուկյանը պատասխանեց, որ քանի դեռ կուսակցությունը չկա, ինչպե՞ս կարող է ասել, թե ով կլինի ղեկավարը: Անձամբ Արամ Մանուկյանը ցանկանում է, որ կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ըստ նրա` ընտրություններից հետո նոր իրավիճակ կլինի, պետք է լինեն նոր ասելիքներ, նոր արձագանքներ, նոր ֆորմատներ: Մանուկյանը նշեց, որ թեեւ առանձին քննարկումներ, մոտեցումներ եղել են` հարցի հետ կապված, եւ ՀՀՇ-ի մեծ մասը դրական է գնահատում Տեր-Պետրոսյանի ասածը, բայց ՀՀՇ-ն իր պաշտոնական դիրքորոշում կհայտնի առաջիկայում: